Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեր դաշինքից 30 անձինք միայն այսօր կանչվել են տարբեր քննչական մարմիններ». Սոս Հակոբյան

20:40, շաբաթ, 19 հունիսի, 2021 թ.
«Մեր դաշինքից 30 անձինք միայն այսօր կանչվել են տարբեր քննչական մարմիններ». Սոս Հակոբյան

«Ուժգնացել են քաղաքական ենթատեքստով ապօրինի ճնշումները մեր դաշինքի նկատմամբ»,- այսօր հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Սոս Հակոբյանը:

Նրա խոսքով՝ դաշինքի անդամները տասնյակներով բերման են ենթարկվում. «Մենք նաև ունենք ձերբակալվածներ. մոտ 3 տասյակ անձ միայն այսօր կանչվել են տարբեր քննչական մարմիններ՝ բացատրություններ տալու: Կոնկրետ դեպքերով նաև իրականացվել են խուզարկումներ, և ունենք ձերբակալվածներ: Մասնավորապես՝ Վայոց ձորում պատգամավորի թեկնածուներից Գոռ Սեդրակյանի բնակարան են մուտք գործել իրավապահ մարմինները, խուզարկություն են իրականացրել թե՛ գրասենյակում, թե՛ բնակարանում, թե՛ մեքենայում, մի քանի ժամ տևել է խուզարկությունը և ոչինչ չի հայտնաբերվել, դրանից հետո Գոռ Սեդրակյանը ձերբակալվել է»,- ասաց Հակոբյանը՝ հիշեցնելով որ պատգամավորի թեկնածուն նույնպես անձեռնմխելի է:

՝
«Մեր դաշինքից 30 անձինք միայն այսօր կանչվել են տարբեր քննչական մարմիններ». Սոս Հակոբյան
2812 | 1
Facebook