Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դատարանն Արմեն Չարչյանի ձերբակալման դեմ բողոքի որոշումը կհրապարակի այսօր». պաշտպան

18:05, շաբաթ, 19 հունիսի, 2021 թ.
«Դատարանն Արմեն Չարչյանի ձերբակալման դեմ բողոքի որոշումը կհրապարակի այսօր». պաշտպան

«Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի տնօրեն Արմեն Չարչյանի պաշտպանը րոպեներ առաջ դուրս եկավ դատարանից, որտեղ քննվում էր իր պաշտպանյալի ձերբակալման դեմ բողոքը:

Նա հայտնեց, որ քննարկումն ավարտվել է, և որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 20:00:

«Քննիչը և դատախազը չէին ներկայացել դատական նիստին, միայն ներկայացրել էին համապատասխան դիմում, որով խնդրում էին դատական նիստը հետաձգել, բայց մեր դիրքորոշումն այնպիսին էր, որ քննիչի դիմումը եղել է անհարկի, որովհետև վերջինի բացակայությունը պայամանավորված չի եղել հարգելի պատճառով, ուստի դատական նիստը շարունակվեց առանց նրանց...: Դատական նիստի ժամանակ մենք ևս մեկ անգամ նշեցինք, որ գործ ունենք բացառապես քաղաքական հետապնդման հետ»,- ասաց պաշտպանը:

2141 | 1
Facebook