Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հորդորում եմ իրավապահ մարմիններին անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Արմեն Չարչյանին». Արա Բաբլոյան

11:40, շաբաթ, 19 հունիսի, 2021 թ.
«Հորդորում եմ իրավապահ մարմիններին անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Արմեն Չարչյանին». Արա Բաբլոյան

«Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանի հայտարարությունը.

«Հորդորում եմ իրավապահ մարմիններին անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Արմեն Չարչյանին: Առանց անդրադառնալու քրեական գործի հարուցման հարցին՝ պետք է արձանագրենք, որ տվյալ դեպքում ակնհայտ անհամաչափ է ու ոչ մի կերպ իրավաչափ չէ հարկադրանքի ցանկացած միջոցի առկայությունը՝ թե՛ ձերբակալման, և թե՛ հնարավոր կալանավորման մասով: Հետևաբար պրոֆեսոր Չարչյանը պետք է անհապաղ ազատ արձակվի»:

2457 | 0
Facebook