Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գործի է դրվել իշխանական ուժային եռյակը՝ ԱԱԾ, Ոստիկանություն, Դատախազություն». Արմեն Աշոտյան

14:30, ուրբաթ, 18 հունիսի, 2021 թ.
«Գործի է դրվել իշխանական ուժային եռյակը՝ ԱԱԾ, Ոստիկանություն, Դատախազություն». Արմեն Աշոտյան

«Գործի է դրվել իշխանական ուժային եռյակը՝ ԱԱԾ, Ոստիկանություն, Դատախազություն: Իշխանությունը հրահանգներ է տալիս այս կառույցներին՝ կանխատեսելով իր գալիք պարտությունը»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը:

Նա հայտնեց, որ այսօր՝ վաղ առավոտից ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկում իրենց շտաբների պետերին. «ԱԱԾ-ն անցել է այդ գործողություններին՝ առանց գեթ մեկ հիմքի»,- ընդգծեց Աշոտյանը:

Անդրադառնալով ոստիկանության գործունեությանը՝ Աշոտյանն ասաց. «Ոստիկանական տարբեր բաժանմունքներ հանրապետությունով մեկ հրավիրում են ազդեցիկ մարդկանց և պրոֆիլակտիկ զրույցներ անցկացնում: Դրանց նպատակն այն է, որ «քեզ խելոք պահի, մեկ ա, մենք կրելու ենք, հետո դու քո հալը կտենաս. հանգի՛ստ մնա, մի՛ խառնվի, մի՛ աշխատի»»:

Աշոտյանը հայտնեց, որ դատախազությանը վերաբերող ահազանգեր ևս ստացել են. «Գլխավոր դատախազությունն իջեցրել է հրահանգ իր բոլոր ստորաբաժանումներին, և երեկ գիշերվանից դատախազություն են հրավիրվում տարբեր համայնքների, մարզերի ղեկավար անձնակազմեր՝ գյուղապետեր, դպրոցի տնօրեններ, այլ հիմնարկների ղեկավարներ, որոնց հետ նույնպես տարվում են սպառնալիքներով լի զրույցներ»,- ասաց նա՝ հավելելով, որ իր հայտնած տեղեկություններն ամբողջովին փաստագրված են:

2040 | 2
Facebook