Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նրանց նպատակը մեկն է՝ ցանկացած գնով տիրել իշխանության և վրեժ լուծել». Լևոն Տեր-Պետրոսյան

23:45, հինգշաբթի, 17 հունիսի, 2021 թ.
«Նրանց նպատակը մեկն է՝ ցանկացած գնով տիրել իշխանության և վրեժ լուծել». Լևոն Տեր-Պետրոսյան

Երկրի ապագայի վերաբերյալ այս հակամարտող ուժերը ասելիք և անելիք չունեն, նրանց լավատեսական խոստումներն ու գեղեցիկ ծրագրերը լոկ շղարշ են իրենց բուն մտադրությունները թաքցնելու և ժողովրդին խաբելու համար, քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջով տարածած ուղերձում ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: «Նրանց իրական նպատակը մեկն է` ցանկացած գնով տիրել իշխանության և վրեժ լուծել հակառակորդներից՝ օգտագործելով իրենց տրամադրության տակ գտնվող վարչական, ֆինանսական, լրատվական և նույնիսկ քրեական հսկայական լծակները` չխորշելով անգամ բախումներից և քաղաքացիական պատերազմի հրահրման բացահայտ սպառնալիքներից»,- ասաց նա:

3396 | 0
Facebook