Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցներին ուղարկում են հանրահավաքների

13:10, հինգշաբթի, 17 հունիսի, 2021 թ.
Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցներին ուղարկում են հանրահավաքների

Օրերս անդրադարձել էինք այն տեղեկություններին, որ Վիվա-ՄՏՍ-ում «անհասկանալի» քարոզարշավ է տեղի ունենում։
     Երեկվանից կրկին ակտիվացել են տեղեկություններն այն մասին, որ հիմա էլ Վիվա-ՄՏՍ-ի ղեկավարության պահանջով աշխատակիցներին ուղարկում են ՔՊ-ի մարզային հավաքներին։ Համաձայն շրջանառվող լուրերի, վերջին երկու օրերին Սյունիքում ՔՊ վարչապետի թեկնածու Փաշինյանի ցույցերին ակտիվ մասնակցություն են ունեցել նաև Վիվա-ՄՏՍ-ի մարզային աշխատակիցները։ Ըստ լուրերի՝ ընկերության Սյունիքի գրասենյակները սպասարկել են մեկական աշխատակիցներ, իսկ մյուսները, ղեկավարների կարգադրությամբ, մասնակցել են իրենց բնակավայրերում տեղի ունեցող հավաքներին։
     Ասում են, որ նույն կարգադրությունն արված է նաև այսօր՝ Երևանում սպասվող հանրահավաքին ընդառաջ։ Ըստ շրջանառվող լուրերի, ՔՊ-ի այսօրվա հանրահավաքին մասնակցելու կարգադրություն է տրվել նաև մայրաքաղաքի կից բնակավայրերում բնակվող և աշխատող, ընկերության գրասենյակների աշխատակիցներին։ Ասում են նաև, որ կարգադրությունների նման փոփոխությունը (մինչ այդ կարգադրվում էր մասնակցել նախկին իշխանությունների հանրահավաքներին) կապված է վերջին օրերին, Տիգրան Արզաքանցյանի շուրջ տեղի ունեցած աղմուկի և դրան Ռալֆ Յիրիկյանի ենթադրվող միջամտության անհաջող փորձերը մեղմելու հետ (խմբագրությունն այս պահին ուսումնասիրում է սույն տեղեկությունները և առաջիկայում մանրամասներ կհրապարակի)։

Ընկերությունից ստացվող որոշ տեղեկությունների համաձայն էլ, ընկերության ղեկավար կազմի հիմնական մասը մասնակցելու է Ռոբերտ Քոչարյանի՝ վաղը սպասվող հանրահավաքին։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
20930 | 3
Facebook