Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ցավոք, մեր թշնամին դեռ շնչում ա, բայց էդ շնչելուն մնացել են հաշված օրեր»․ Վահե Հակոբյան

14:20, երեքշաբթի, 15 հունիսի, 2021 թ.
«Ցավոք, մեր թշնամին դեռ շնչում ա, բայց էդ շնչելուն մնացել են հաշված օրեր»․ Վահե Հակոբյան

«Ցավոք, մեր թշնամին դեռ շնչում ա, բայց էդ շնչելուն մնացել են հաշված օրեր»,- այսօր՝ Մասիս քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ, ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։

«Էսօր ինքը 2 հազար ոստիկանի ուղեկցությամբ գնացել ա, որ գրավի Սյունիքը, քանի որ իրա գործընկերներն ու ավագ եղբայրները՝ Էրդողանն ու Ալիևը, գալու են Շուշի, ինքն ուզում ա ֆիզիկապես իրանց էսօր մոտ լինի»,- շարունակելով միտքը՝ ասաց Հակոբյանը։

2986 | 0
Facebook