Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելը նոր վարչապետ ունի

23:05, կիրակի, 13 հունիսի, 2021 թ.
Իսրայելը նոր վարչապետ ունի

Իսրայելական Քնեսեթն այսօր կողմ է քվեարկել «փոփոխությունների կառավարությանը»։
     Քվեարկության ընթացքում 60 պատգամավոր կողմ է քվեարկել կառավարության ձևավորմանը, 59-ը՝ դեմ։

Այսպիսով, 72-ամյա Բենյամին Նեթանյահուն, ով երկիրը ղեկավարում էր վերջին 12 տարիների ընթացքում, այլևս վարչապետ չի լինի։

Սա հնարավոր է դարձել, քանի որ աջակողմյան «Յամինա» կուսակցության առաջնորդ Նաֆտալի Բենետն ու կենտրոնական «Եշ Ատիդ» կուսակցության ղեկավար Յաիր Լապիդը կոալիցիոն կառավարություն ձևավորելու որոշում են կայացրել:

Նրանք հերթով են զբաղեցնելու Իսրայելի վարչապետի պաշտոնը։ Բենետն առաջիկա երկու տարիներին կլինի վարչապետ, իսկ Լապիդը կզբաղեցնի արտաքին գործերի նախարարի պաշտոնը: Հետո նրանք պաշտոնները կփոխանակեն մինչև հաջորդ ընտրությունները:

11807 | 0
Facebook