Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կրիստիան Էրիկսենը խաղի ժամանակ ուշագնաց է եղել. նրան տեղափոխել են հիվանդանոց

22:00, շաբաթ, 12 հունիսի, 2021 թ.
Կրիստիան Էրիկսենը խաղի ժամանակ ուշագնաց է եղել. նրան տեղափոխել են հիվանդանոց

Ֆուտբոլի Դանիայի հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:
     Իտալական «Ինտերի» 29-ամյա ֆուտբոլիստը կորցրել էր գիտակցությունը Ֆինլանդիայի հավաքականի դեմ Եվրո-2020-ի B խմբի առաջին առաջին տուրի խաղի ժամանակ: Առաջին խաղակեսի վերջնամասում նա ուշագնաց է եղել: Հանդիպումը դադարեցվել է: Բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար՝ կատարելով սրտի մերսում: Էրիկսենին մոտ 20 րոպե խաղադաշտում բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխեցին հանդերձարան, նա արդեն գիտակցության էր եկել:

ՈւԵՖԱ-ն պաշտոնապես հայտարարել է, որ ֆուտբոլիստի վիճակը կարգավորվում է:

5087 | 0
Facebook