Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Արդեն 5-6 օր է՝ «Պատիվ ունեմ» դաշինքի նկատմամբ քաղաքական հետապնդումներ են սկսվել». Արսեն Բաբայան

11:35, ուրբաթ, 11 հունիսի, 2021 թ.
«Արդեն 5-6 օր է՝ «Պատիվ ունեմ» դաշինքի նկատմամբ քաղաքական հետապնդումներ են սկսվել». Արսեն Բաբայան

Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի ձերբակալման վերաբերյալ ասուլիս են հրավիրել փաստաբան Գայանե Պապոյանն ու «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը։ «Գտնում ենք, որ սա նպատակ ունի խոչընդոտելու «Պատիվ ունեմ» դաշինքի քաղաքական գործունությունը: Պարոն Խլղաթյանը ևս հայտարարել է, որ առնչություն չունի կասկածանքի հետ և որ տեղի ունեցածը քաղաքական նպատակ է հետապնդում»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ Խլղաթյանը ձերբակալվել է ՔՕ 34-րդ հոդվածի և 154.2 մասի կասկածանքով:

««Պատիվ ունեմ» դաշինքի նկատմամբ քաղաքական հետապնդումները սկսվել են արդեն մի 5-6 օր»,- հավելեց Արսեն Բաբայանը:

Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի ձերբակալման վերաբերյալ ասուլիսը
4572 | 0
Facebook