Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սոչիում հրաձգություն է տեղի ունեցել. կրակողն ու զոհվածները հայեր են

16:15, չորեքշաբթի, 09 հունիսի, 2021 թ.
Սոչիում հրաձգություն է տեղի ունեցել. կրակողն ու զոհվածները հայեր են

Հունիսի 9-ի առավոտյան Սոչիի Ադլեր շրջանում 61-ամյա Վարդան Քոչյանը որսորդական հրացանով սպանել է 2 դատական կարգադրիչի։

«Դատական կարգադրիչներն Ադլերի դատարանի որոշմամբ եկել են տնից վտարելու ընտանիքին։ Տան տերը վերցրել է որսորդական հրացանն ու սպանել նրանց»,- ասել է ՆԳ նախարարության ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները։

Գերատեսչության աշխատակիցներից մեկին հաջողվել է փախչել։ Նրա գործընկերներ Անդրանիկ Մաթևոսյանն ու Ալբերտ Աղոզյանը տեղում մահացել են։

«Տղամարդն ինքն է հայտնել սպանության մասին և հանձնվել ոստիկաններին»,- ընդգծել է աշխատակիցը:

Ինչպես «Ինտերֆաքս»-ին հայտնել է իրազեկ աղբյուրը, հարկադիր կատարողները ժամանել են՝ ինքնաշեն շինարարության քանդման մասին դատական որոշումը կատարելու համար:

«Սակայն տղամարդը հրաժարվել է նրանց ներս թողնել, ինչպես նաև լքել է տունը։ Մի քանի րոպե անց նա կրակ է բացել որսորդական հրացանից՝ սպանելով 2 հոգու»,- պատմել է գործակալության զրուցակիցը:

«Ես այստեղ ապրում եմ 4 տարեկանից։ Պարզապես հասցրել են, չեն թողել հողը ձևակերպել, ասել են չի կարելի։ Հետո իշխանությունը փոխվել է։ Ամեն ինչ չէ, որ վաճառվում է, ես չեմ վաճառվում։ Դա իմն է։ Իմ ծնողների հողը, իմ երեխաների ու իմ հողը: Ես 61 տարեկան եմ, և չեմ զղջում, որ արել եմ դա։ Չէի ցանկանա, որ այդպես լիներ, բայց ոչ ոք չի եկել ժողովրդի հետ խոսելու, ոչ ոք։ Գոնե ասեին ... եկեք կարգուկանոն հաստատենք։ Եկեք մի ավտոկայանատեղի, մանկական խաղահրապարակ կառուցենք. Ո՛չ։ Վերցնեն ու խանութներ կառուցեն: Գումարը նրանց չի բավականացնում: Այժմ թող նրանց ծնողները լաց լինեն»,- ասել է Քոչյանը։

Նա ձերբակալվել է։ Ձերբակալության ժամանակ նա դիմադրություն չի ցուցաբերել, հավելել է աղբյուրը։

Սոչիում հրաձգություն է տեղի ունեցել. կրակողն ու զոհվածները հայեր են
Սոչիում հրաձգություն է տեղի ունեցել. կրակողն ու զոհվածները հայեր են
Սոչիում հրաձգություն է տեղի ունեցել. կրակողն ու զոհվածները հայեր են
| | |
9006 | 0
Facebook