«Վարդաբլուրի խաչմերուկում էի, քաղաքացին ասում էր՝ մասնավոր հիմնարկից մարդ են ազատել աշխատանքից»,- Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում ելույթի ժամանակ հայտարարեց ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: «Ով որ ազատել ա, իրան ասեք՝ ընտրություններից հետո հետևից գնալու ենք, վզակոթից բռնենք: Հերիք եղավ, բոլ եղավ ժողովրդի համբերությունը չարաշահեք»,- հավելեց Փաշինյանը:
Հիշեցնենք՝ տղամարդկանից մեկը Վարդաբլուրի մուտքի մոտ դիմելով Նիկոլ Փաշինյանին ասել էր, որ «մարդկանց աշխատանքից ազատում են՝ Քոչարյանին ձեն չտալու համար», ապա հավելել. «Կբռնեք, կշինեք՝ չէ՞ դրանց»: Ի պատասխան՝ Փաշինյանը նշել էր. «Թալինում ասել եմ՝ դրանց սաղին բռնելու եմ՝ շինեմ»: