Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արամ Սարգսյանը՝ Քոչարյանի հետ համագործակցելու մասին

13:45, երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ.
Արամ Սարգսյանը՝ Քոչարյանի հետ համագործակցելու մասին

«Համոզված եմ, որ այս ընտրությունների արդյունքում պարտադիր է լինելու կոալիցիաների ձևավորումը ու դա կապված է լինելու ընտրություններում մասնակցած ուժերի ունեցած պատգամավորական թվերից: Կանխատեսումներ անելը բարդ է և դժվար: Կան իրավիճակներ՝ եթե պատերազմ է, եթե թշնամիդ սահմանիդ է կանգնած, այդ պարագայում մենք որևէ մեկի հետ համագործակցությունը չենք բացառում»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը

Լրագրողի հարցին՝ նույնիսկ Քոչարյանի՞ հետ, Ա. Սարգսյանը պատասխանեց. «Եթե պատերազմ է, պատերազմական իրավիճակում մեր կուսակցության համար մենք ունենք միայն մեկ թշնամի, դա արտաքին թշնամին է: Մենք չունենք ներքին թշնամի: Ոչ պատերազմական իրավիճակներում մենք համագործակցելու ենք միայն իրար մոտ, իրարից ոչ շատ հեռու գաղափարախոսությունը կիսող ուժերի հետ: Ձեր ասած թիմի հետ մենք կատեգորիկ հակառակ մոտեցումներ ու տարբերություն ունենք, և մեր անցած ճանապարհով այդ համագործակցությունը ոչ միայն ընկալելի չի լինի, այլև հանրությունը չի ընդունի»,- ասաց Ա. Սարգսյանը:

Արամ Սարգսյանը՝ Քոչարյանի հետ համագործակցելու մասին
6952 | 0
Facebook