Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսպանիան բացել է սահմանները կորոնավիրուսի դեմ պատվաստված զբոսաշրջիկների համար

17:45, երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ.
Իսպանիան բացել է սահմանները կորոնավիրուսի դեմ պատվաստված զբոսաշրջիկների համար

Իսպանիան հունիսի 7-ին բացել է սահմանները կորոնավիրուսի դեմ պատվաստումների ամբողջական կուրս ստացած զբոսաշրջիկների համար։ Այս մասին հայտնել է իսպանական RTVE հեռուստառադիոընկերությունը։

Նշվում է, որ Իսպամիայի սահմանը կարող են հատել նրանք, ովքեր պատվաստվել են Pfizer, Moderna, AstraZeneca և Janssen, ինչպես նաև Sinopharm և Sinovac-Coronavac դեղամիջոցներով:

Իսպանիայի առողջապահության նախարարության և ՆԳՆ-ի պատրաստած փաստաթղթում ասվում է, որ զբոսաշրջիկը, որը ցանկանում է ժամանել երկիր, պետք է նախապես հաստատի երկիր մուտք գործելուց առնվազն 2 շաբաթ առաջ պատվաստումների ամբողջական կուրս անցնելու մասին:

Ընդ որում՝ Իսպանիայի սահմաններն առայժմ չեն կարող հատել Բրազիլիայի, Հնդկաստանի և ՀԱՀ-ի քաղաքացիներն՝ բարդ համաճարակաբանական իրավիճակի պատճառով:

3258 | 0
Facebook