Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանը կա, եղել է և կլինի․ դրա հետ պետք է համակերպվել»․ Պուտին

15:10, շաբաթ, 05 հունիսի, 2021 թ.
«Ռուսաստանը կա, եղել է և կլինի․ դրա հետ պետք է համակերպվել»․ Պուտին

Ռուսաստանը կա, եղել է և կլինի, ինչպես և ԱՄՆ-ը․ դրա հետ պետք է համակերպվել, այս մասին միջազգային տնտեսական համաժողովի նիստին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Մենք պատժամիջոցներ սահմանե՞լ ենք Միացյալ Նահանգների դեմ։ Այդ ԱՄՆ-ն է մեր դեմ պատժամիջոցներ սահմանել և շարունակում է սահմանել յուրաքանչյուր առիթի դեպքում և առանց որևէ պատճառի՝ միայն նրա համար, որ մենք գոյություն ունենք: Բայց դրա հետ ստիպված եք հաշտվել. Ռուսաստանը կա, եղել է և կլինի, ինչպես կա և կլինի Միացյալ Նահանգները, որն աշխարհում կարևոր դեր է խաղում։ Շատ կցանկանայի, որ այդ երկիրը կայունացնող դեր խաղար»:

Պուտինը հույս է հայտնել, որ հունիսի 16-ին Ժնևում Ջո Բայդենի հետ իր հանդիպումը կառուցողական կլինի։

5459 | 0
Facebook