Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շենգավիթում կոչ է արվում գիշերային ժամերին փակ պահել պատուհանները

20:55, հինգշաբթի, 03 հունիսի, 2021 թ.
Շենգավիթում կոչ է արվում գիշերային ժամերին փակ պահել պատուհանները

Շենգավիթ վարչական շրջանում սկսվում է գլխավոր փողոցների բույսերի բուժման գործընթացը։ Այսօր գիշերն աշխատանքներ են տարվելու Նժդեհի փողոցում, Նժդեհի հրապարակում, Մանթաշյան փողոցում և Եղբայրության փողոցում։

Կանաչապատման և շրջական միջավայրի պահպանություն ՊՈԱԿ-ը խնդրում է երեկոյան՝ ժամը 23։00-ից մինչև լուսաբաց՝ ժամը 05։00, անվտանգության կանոնները պահպանելու նպատակով փակ պահել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբների դռները։

Աշխատանքները կտևեն 5 օր, փողոցների հաջորդականության մասին հավելյալ տեղեկություններ պարբերաբար կտրամադրվեն։

6895 | 0
Facebook