Խնդրում ենք սպասել...

Համացանց

Եգոր Կարապետյանը՝ «Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված, ուժեղացված ծառայության մասին

14:05, հինգշաբթի, 03 հունիսի, 2021 թ.
Եգոր Կարապետյանը՝ «Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված, ուժեղացված ծառայության մասին

Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը հայտարարություն է տարածել. «Հունիսի 4-ին, «Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված, Ճանապարհային ոստիկանությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն, որի շրջանակներում ուշադրության կենտրոնում են լինելու վարելու իրավունք չունեցող անձանց, մասնավորապես՝ շրջանավարտների կողմից մեքենա վարելու դեպքերը, ինչպես և ճանապարհային երթևեկության այլ կանոնների միտումնավոր խախտումները։

Ծնողներին հորդորում եմ ձեռնպահ մնալ անչափահասներին մեքենա տրամադրելուց, որպեսզի համատեղ կանխենք հնարավոր պատահարները։

Ներողամտություն չենք դրսևորելու որևէ իրավախախտի նկատմամբ, իսկ անհրաժեշտության դեպքում մեքենաները կտեղափոխվեն Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ»։

2651 | 0
Facebook