Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բայդենը կրկին վրիպել է

21:40, հինգշաբթի, 03 հունիսի, 2021 թ.
Բայդենը կրկին վրիպել է

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին վրիպել է. կորոնավիրուսի դեմ պայքարին և պատվաստումներին նվիրված իր ելույթում նա հայտարարել է, որ այս հունվարից, այսինքն՝ «15 ամսվա ընթացքում» կորոնավիրուսով վարակման թիվը զգալիորեն նվազել է:

«Հունվարի 20-ից, այսինքն՝ մոտ 15 ամսվա ընթացքում, օրական վարակման միջին թիվը 184000-ից նվազել է մինչև 19000»,- ասել է Բայդենը:

Սպիտակ տունը ելույթի տեքստը մեջբերել է ուղղած տարբերակով՝ «15» թիվը ջնջված է, իսկ դրա կողքին փակագծերում «5» է դրված:

Սա ներկայիս նախագահի առաջին վրիպումը չէ։ Անցյալ ամիս Բայդենը շփոթել էր էսկալացիա և պատվաստում բառերը, ինչպես նաև սխալ արտասանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ազգանունը:

Բայդենը կրկին վրիպել է
10136 | 0
Facebook