Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Անընդհատ միջադեպեր են լինում․ նույնիսկ բահերի պոչերով են կռվում»․ Թ․ Թովմասյան

12:25, հինգշաբթի, 03 հունիսի, 2021 թ.
«Անընդհատ միջադեպեր են լինում․ նույնիսկ բահերի պոչերով են կռվում»․ Թ․ Թովմասյան

«Այնպես ենք վարվում, որ կենդանի մարդիկ երբեք այլևս չմտածեն, որ մեր երկրի համար արժի մահանալ»,- այսօր, ԱԺ ամբիոնից անդրադառնալով դիահերձարանի հատակին պոլիէթիլենային տոպրակներում պահվող զինվորների դիերի դեպքին, ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Ես հիմա գալիս եմ իմ ծննդավայրից․ Վարդենիսի այն շրջանները, որտեղ լցված են ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները, ամեն վայրկյան կարող է նոր բռնկում լինել։ Անընդհատ լինում են միջադեպեր․ նույնիսկ բահերի պոչերով են կռվում, քանի որ չեն կրակում միմյանց... Այս պայթյունավտանգ իրավիճակում ո՞րն է պետության մեսիջը, որ վաղը դուք վերածվելու եք պարկերով լցված դիակների որևէ սենյակում գցա՞ծ: Կարծում եմ այս մասով միայն ներողությունները բավարար չեն»,- հավելեց նա։

77690 | 0
Facebook