Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ինչ իրավիճակ է Սև լճի տարածքում․ «Հրապարակ»

09:20, չորեքշաբթի, 02 հունիսի, 2021 թ.
Ինչ իրավիճակ է Սև լճի տարածքում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սև լճի տարածքում վերջին օրերին հարաբերական կայուն է, թեպետ ադրբեջանցիները շարունակում են մնալ իրենց նվաճած դիրքերում և 4 դիրք են տեղակայել, յուրաքանչյուրում՝ 25-30 զինծառայող, սակայն Սյունիքից փոխանցում են, որ թշնամին չի ավելացնում իր թվաքանակը, այլ գործողություններ չի ձեռնարկում։

Միակ տարօրինակ բանն այն է, որ սահմանված ժամկետից ավելի հաճախ են հերթափոխ իրականացնում։ Ի դեպ, մեծ թվով կամավորներ՝ մեր կողմից, շարունակում են մնալ Սյունիքում, այս պահին թեև նրանց չեն մոբիլիզացրել, բայց ամեն պահի պատրաստ սպասում են հրահանգի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

6066 | 0
Facebook