Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շոյգուն հանդիպել է Հարությունյանի հետ

16:15, ուրբաթ, 28 մայիսի, 2021 թ.
Շոյգուն հանդիպել է Հարությունյանի հետ

Մոսկվայում տեղի է ունենում ՌԴ պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուի և ՀՀ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի աշխատանքային հանդիպումը:

«Մենք կքննարկենք տարածաշրջանային անվտանգության հարցերը՝ կապված Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի աշխատանքի հետ և, իհարկե, այս պահին ծագած բոլոր սուր խնդիրները»,- ասել է Շոյգուն:

«Այսօր մենք կքննարկենք համագործակցության բոլոր ուղղությունները, որոնք իմ գնահատմամբ շատ հաջող են զարգանում»,- նշել է Հարությունյանը:

Բացելով հանդիպումը՝ Շոյգուն ասել է, որ Ռուսաստանն ու Հայաստանն ամրապնդում են ռազմական փոխգործակցությունը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կառույցների, առաջին հերթին՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում:

«Երկկողմ համագործակցության բարձր մակարդակի ցուցանիշ է Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազայի գործունեությունը, որը դիտարկում ենք որպես տարածաշրջանային անվտանգության ապահովման կարևոր գործոն»,- շարունակել է նա:

4852 | 0
Facebook