Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Փաշինյանն ավելի ու ավելի քիչ ռեսուրսներ ունի՝ ուժայիններին վերահսկողության տակ պահելու»․ Գաբրիելյանով

16:20, երկուշաբթի, 24 մայիսի, 2021 թ.
«Փաշինյանն ավելի ու ավելի քիչ ռեսուրսներ ունի՝ ուժայիններին վերահսկողության տակ պահելու»․ Գաբրիելյանով

Հայազգի լրագրող, հրատարակիչ, «News Media» հրատարակչական տան գլխավոր տնօրեն Արամ Գաբրիելյանովը Telegram-ալիքում գրել է․ «Փաշինյանի շրջապատից աղբյուրները հայտնում են, որ Նիկոլին շատ են մտահոգում Հայաստանի ուժային կառույցների ղեկավարների՝ Ռոբերտ Քոչարյանի հետ անմիջական կապ հաստատելու փորձերի մասին հաղորդագրությունները։

Սկսվեց հայ քաղաքական վերնախավին բնորոշ արտագաղթը դեպի հաղթողների ճամբար։ Փաշինյանն ավելի ու ավելի քիչ ռեսուրսներ ունի՝ ուժայիններին վերահսկողության տակ պահելու»։

5074 | 0
Facebook