Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Քալիֆորնիայի լողափին արտասովոր տեսքով ձուկ է հայտնաբերվել

03:10, երկուշաբթի, 17 մայիսի, 2021 թ.
Քալիֆորնիայի լողափին արտասովոր տեսքով ձուկ է հայտնաբերվել

ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգի ափերին հայտնաբերվել է ձուկ, որը սովորաբար մեծ խորություններում է բնակվում և հազվադեպ է հայտնվում ջրի մակերևույթին, հաղորդում է CNN-ը:
     Այս սև, շատ սուր ատամներով ձուկը հայտնաբերվել Լագունա Բիչում՝ Քրիստալ Քով պետական պարկի պահպանվող գոտու ափին։
     Մասնագետների խոսքով, ամենայն հավանականությամբ, այս ձուկը ֆուտբոլի գնդակ-ձուկն է (Footballfish)։ Նրանք հավելել են, որ ձկանը շատ հազվադեպ կարելի է տեսնել օվկիանոսի մակերևույթին, ուստի հայտնի չէ, թե ինչպես է ձուկը հայտնվել լողափին:
     Այն տեղափոխվել է ուսումնասիրության. Այժմ գիտնականները կարող են ավելին իմանալ այդ արտասովոր էակների մասին:
     Ֆուտբոլի գնդակ-ձուկն այդպես է կոչվում, քանի որ նրա մարմինը ջրի մեջ կարող է հասնել կատարյալ գնդաձև վիճակի: Մեծ բերանի շնորհիվ ձուկն ունակ է կուլ տալու իր մարմնի չափով զոհին:

13943 | 0
Facebook