Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

11:35, ուրբաթ, 14 մայիսի, 2021 թ.
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Հայկական կողմի նախաձեռնությամբ` մայիսի 13-ի ուշ երեկոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջև: Այս մասին հաղորդում է Կրեմլի կայքը։
     «Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկումը։
     Վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ կարծիքների փոխանակման ժամանակ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ անհրաժեշտ է խստորեն կատարել եռակողմ հայտարարության պայմանավորվածությունները, առաջին հերթին՝ հրադադարի ռեժիմի պահպանումը։
     Ռուսական կողմից հաստատվել է ակտիվ միջնորդական ջանքերի շարունակումը՝ ի շահ տարածաշրջանում կայունության ապահովման: Նիկոլ Փաշինյանն արտահայտվել է կառուցողական երկխոսության և փոխգործակցության օգտին, որպեսզի ծագող բոլոր խնդիրները լուծվեն բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով»,- ասված է հայտարարության մեջ:

6030 | 0
Facebook