Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հարազատները գլխատել են իրանցի 20-ամյա միասեռականին

22:40, հինգշաբթի, 13 մայիսի, 2021 թ.
Հարազատները գլխատել են իրանցի 20-ամյա միասեռականին

20-ամյա իրանցի Ալի Ֆազելի Մոնֆարեդի հարազատներն սպանել և գլխատել են նրան այն բանից հետո, երբ իմացել են, որ երիտասարդը համասեռամոլ է։ Ըստ առկա տեղեկությունների՝ հանցագործությունը կատարել են հանգուցյալի 2 զարմիկներն ու խորթ եղբայրը, հաղորդում է Iran International գործակալությունը։
     Սպանությունից առաջ պատանին զինվորական ծառայությունից ազատվելու դիմում է ներկայացրել՝ իր սեռական կողմնորոշման պատճառով: Համապատասխան տեղեկանքը փոստով ուղարկվել է Մոնֆարեդի հարազատներին։ Այսպիսով նրանք իմացել են, որ իրենց եղբայրը համասեռամոլ է:
     Սպանվածն ընտանիքի հետ չի ապրել, սակայն տուն է գնացել փաստաթղթերը վերցնելու համար։ Եղբայրները նրան մեքենայի մեջ են գցել և սպանել։ Այնուհետև նրանք զանգահարել են Մոնֆարեդի մորն ու պատմել, թե որտեղ կարող է գտնել որդու գլխատված մարմինը:
     Ասվում է, որ Մոնֆարեդը բարդ հարաբերություններ է ունեցել իր խորթ եղբոր հետ, ով միշտ քննադատել է նրան հագնվելու ոճի համար:
     Սպանության մեջ կասկածվողներին արդեն ձերբակալել են։ Իրավապաշտպանները վրդովված են տեղի ունեցածից և մեղադրում են պետությանը, որ այն ոչ միայն չի պաշտպանում սեռական փոքրամասնություններին հասարակության հարձակումներից, այլև, ընդհակառակը, խրախուսում է հասարակության մեջ նման տրամադրվածությունները:

143856 | 0
Facebook