Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սև լճի շուրջ և մերձակա տարածքներում պայթունավտանգ իրավիճակ է»․ Նիկոլ Փաշինյան

19:40, հինգշաբթի, 13 մայիսի, 2021 թ.
«Սև լճի շուրջ և մերձակա տարածքներում պայթունավտանգ իրավիճակ է»․ Նիկոլ Փաշինյան

«Արդեն երկրորդ օրն է՝ Սյունիքի մարզում՝ Սև լճի շուրջ և մերձակա տարածքներում, պայթունավտանգ իրավիճակ է։ Պատճառն այն է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել»,- ԱԽ նիստում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ՀՀ ԶՈՒ-երը մարտավարական բնույթի գործողություններ են իրականացրել։

«Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները մեր ԶՈՒ-երի հակամարտավարական գործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից»,- ներկայացրել է Փաշինյանը՝ նշելով, որ ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի ԶՈՒ-երի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել։

12438 | 0
Facebook