Խնդրում ենք սպասել...
Թելեգրամ

Միջազգային

«Զանգեզուրի երկաթուղային միջանցքը բացվելու է. թող դրանում ոչ մեկ չկասկածի». Ալիև

20:20, երկուշաբթի, 10 մայիսի, 2021 թ.
«Զանգեզուրի երկաթուղային միջանցքը բացվելու է. թող դրանում ոչ մեկ չկասկածի». Ալիև

Այսօր Նախիջևան այցելած Իլհամ Ալիևը եղել է Օրդուբադի երկթուղային կայարանում և կրկին խոսել, իր բնորոշմամբ՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին: «Մինջիվան ավանում կլինի մի կենտրոն (երկաթուղային), այստեղ՝ երկրորդը: Զանգիլանը Նախչիվանից բաժանում է ընդամենը 40 կիլոմետրանոց Զանգեզուրի միջանցքը, որը պետք է ու կբացվի: Ինչպես ձեզ հայտնի է, դա ամրագրված է նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության մեջ: Այդ ժամանակից ի վեր Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խումբը շատ լուրջ քայլեր է ձեռնարկել: Կարող եմ վստահաբար ասել, որ երկաթուղային միջանցքը բացվելու է: Թող դրանում ոչ մեկ չկասկածի»,- հայտարարել է հակառակորդ երկրի ղեկավարը:

| | |
9828 | 0
Facebook