Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ընտրությունից մի քանի օր առաջ կտրուկ մթնոլորտ է փոխվելու». Միքայել Մելքումյան

12:56, կիրակի, 09 մայիսի, 2021 թ.
«Ընտրությունից մի քանի օր առաջ կտրուկ մթնոլորտ է փոխվելու». Միքայել Մելքումյան

«Մենք ոչ թե պետք է կարողանանք հաշտվել պարտության մտքի հետ, այլ հակառակը, պետք է կարողանանք ստարտ տանք, ազդարարենք դեպի նոր հաղթանակների գնալու մեր միտքը»,- «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պտգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա նշեց, որ չպետք է հաշտվել պարտության հետ. Շուշին պետք է լինի հայկական, Հադրութը պետք է մերը լինի:

Հարցին, թե ինչու այս պարտությունները քաղաքական հետևանք չունեցան, պարտված իշխանությունը դեռ շարունակում է պաշտոնավարել, Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ անպայման ունենալու են, ուղղակի ժողովուրդն ինքն է որոշում, որ պահին ինչ լուծում է տալիս: Մենք արդեն ասել ենք, որ հարցի օրինական լուծման ճանապարհը հունիսի 20-ն է լինելու: Դուք կտեսնեք, որ ընտրությունից մի քանի օր առաջ կտրուկ մթնոլորտ է փոխվելու: Ես հավատում եմ դրան: Մենք տեսնելու ենք, որ կամաց մեր ժողովրդի զգայարանները տանելու են նրան, որ իրենք հստակ որոշում են ընդունելու, որ պետք է փոփոխություն լինի»:

2886 | 0
Facebook