Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դանակահարություն՝ Երևանում գործող Հայ-հունական քոլեջում. կա վիրավոր

23:56, շաբաթ, 08 մայիսի, 2021 թ.
Դանակահարություն՝ Երևանում գործող Հայ-հունական քոլեջում. կա վիրավոր

Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի 4-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ստացված ահազանգի փաստով: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Այդ օրը՝ ժամը 11:00-ին, նշված բժշկական կենտրոնից ոստիկանություն հայտնել էին, որ շտապօգնության բժիիշկների թիվ 47 խումբը՝ «աջ սրունքի կտրած վերքով» ախտորոշմամբ, իրենց մոտ է տեղափոխել մի տղա երեխայի:
     Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 16-ամյա Տ. Պ.-ն է, ով հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով:

Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները պարզել են, որ վիրավորի հայտնած տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում և դեպքը տեղի է ունեցել Արշակունյաց պողոտայում գտնվող Հայ-հունական պետական քոլեջում և նրան դանակով հարվածել է Երևանի բնակիչ, 17-ամյա Խ. Հ.-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը և նրան դանակահարած կասկածյալը սովորում են Հայ-հունական պետական քոլեջում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Խորեն Հ.-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

4461 | 0
Facebook