Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՔԿ-ն քննություն է սկսել Աննա Հակոբյանի՝ հրամանատարական կետում գտնվելու դեպքի առթիվ

19:12, ուրբաթ, 07 մայիսի, 2021 թ.
ՔԿ-ն քննություն է սկսել Աննա Հակոբյանի՝ հրամանատարական կետում գտնվելու դեպքի առթիվ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հրամանատարական կետում հայտնվելու հանգամանքները պարզելու համար քննություն է տարվում։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեն՝ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան, մերժելով տեղեկատվության տրամադրումը, պատճառաբանելով նախաքննության գաղտնիությունը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ Աննա Հակոբյանը պատերազմի օրերին գտնվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարական կետում և այնտեղից հետևել ռազմական գործողություններին, երբեմն նաև միջամտել։ Ա.Հակոբյանի՝ հրամանատարական կետում գտնվելը պաշտոնապես հաստատել է նաև Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, թե իր ընտանիքի անդամը բարոյահոգեբանական աջակցություն էր ցուցաբերում հրամանատարությանը։

Սույն հայտարարությունից անցել է 5-6 ամիս և լրատվամիջոցը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ պարզելու, թե Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործով քննության առարկա դարձվել է, թե Նիկոլ Փաշինյանի կինը ինչ հիմունքներով է պատերազմի ժամանակ գտնվել հրամանատարական կետում, ունեցել է արդյոք գաղտնի տեղեկատվության տիրապետելու իրավունք, ինչ աստիճանի գաղտնի տեղեկատվության իրավունք է ունեցել, ինչպես է այդ իրավունքը նրան տրվել՝ ում կողմից և երբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

5475 | 0
Facebook