Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԼԺՀ-ի ղեկավարը հայտնել է, թե ումից է վախենում Զելենսկին

15:36, ուրբաթ, 07 մայիսի, 2021 թ.
ԼԺՀ-ի ղեկավարը հայտնել է, թե ումից է վախենում Զելենսկին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կախված է ազգայնականներից և Ամերիկայի ու Եվրոպայի ֆինանսական օգնությունից, հայտարարել է ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը:

Նա նշել է, որ Ուկրաինայում շարունակում են գործել քաղաքական ու ռազմական ուժերը, որոնք ձևավորվել են ազգայնականների կողմից և որոնք ատում են Ռուսաստանին:

«Եվ հավանաբար, նրանց համար ավելի շատ բարեկամ ու ընկեր է Ամերիկան, քան Ռուսաստանը։ Նրանք, ակնհայտորեն, շատ լուրջ կշիռ ունեն Ուկրաինայի տարածքում, շատ լուրջ ուժ, որից, իմ կարծիքով, վախենում է նաև Զելենսկին»,- ասել է Պասեչնիկը:

4628 | 0
Facebook