Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայաստանն ու Ռուսաստանը կենսաբանական անվտանգության մասին հուշագիր են ստորագրել»․ Լավրով

13:32, հինգշաբթի, 06 մայիսի, 2021 թ.
«Հայաստանն ու Ռուսաստանը կենսաբանական անվտանգության մասին հուշագիր են ստորագրել»․ Լավրով

Հայաստանն ու Ռուսաստանը կենսաբանական անվտանգության մասին հուշագիր են ստորագրել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք միջկառավարական հուշագիր ենք ստորագրել կենսաբանական անվտանգության ապահովման վերաբերյալ։ Դրա իրականացումը թույլ կտա կարևոր արդյունքի հասնել այդ զգայուն և ակտուալ ոլորտում հետագա համագործակցության մեջ, ինչպես նաև ամրապնդել կենսաբանական անվտանգության մեր ընդհանուր միջավայրը»,- նշել է նախարարը։

5195 | 0
Facebook