Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կինը միանգամից 9 երեխա է լույս աշխարհ բերել

13:04, չորեքշաբթի, 05 մայիսի, 2021 թ.
Կինը միանգամից 9 երեխա է լույս աշխարհ բերել

Արևմտաաֆրիկյան Մալի երկրից մի բնակչուհի միանգամից 9 երեխա է ունեցել՝ 5 աղջիկ և 4 տղա, մայրն ու նորածիններն իրենց լավ են զգում, հաղորդել է Հանրապետության առողջապահության նախարարությունը: Գերատեսչության տվյալներով՝ Հալիմա Սիսեն, Մալիի մայրաքաղաք Բամակոյի հիվանդանոցում 2 շաբաթ մնալուց հետո մարտի վերջին` երկրի նախագահ Բա Նդաուի հրամանով, տեղափոխվել է Մարոկկոյի կլինիկա:

«Առողջապահության և սոցիալական զարգացման նախարարն ուրախ է հայտնել, որ 2021 թվականի մայիսի 4-ին Սիսեն կեսարյան հատմամբ 7-ի փոխարեն 9 նորածին է լույս աշխարհ բերել, ինչը հայտարարվել էր ինչպես Մալիում, այնպես էլ Մարոկկոյում անցկացված ուլտրաձայնային հետազոտության արդյունքներով: Նորածիններն ու մայրիկն իրենց լավ են զգում»,- ասված է Առողջապահության նախարարության Facebook-յան հաղորդագրության մեջ:

«Ֆրանս Պրես» գործակալության տվյալներով՝ նորածինների մայրը 25 տարեկան է։ Մի քանի շաբաթ անց նրանք միասին պետք է վերադառնան Մալի։

| | |
3649 | 0
Facebook