Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Եթե կա ռուս-թուրքական համագործակցություն, ապա՝ Հայաստանի հաշվին». Լևոն Շիրինյան

21:00, չորեքշաբթի, 28 ապրիլի, 2021 թ.
«Եթե կա ռուս-թուրքական համագործակցություն, ապա՝ Հայաստանի հաշվին». Լևոն Շիրինյան

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանն այսօր «Ֆակտոր»-ի եթերում նշել է, որ համաշխարհային կենտրոնների ուժի բալանսը փոխվել է, վերադասավորումներ են. «Այս գործընթացն օբյեկտիվ է, և այդ օբյեկտիվ ընթացքը խաթարել է Ռուսաստանը, որը չունենալով մշակութային, քաղաքակրթական, արդյունաբերական, տեխնոլոգիական պոտենցիալ՝ անկայունություն է առաջացնում աշխարհի բոլոր կետերում՝ ռազմաստրատեգիական ուժի բաղադրիչով։ Սա նորմալ երևույթ չի։ Հիշեք՝ կար ցարական Ռուսաստանի կոնցեպտը, որն այնպիսի հզորություն չուներ, ինչպիսին՝ մնացածը։ Մի բան ասեմ մեր ժողովրդին՝ Պուտինի շանտաժը որ կա՝ միջուկային զենքի վերաբերյալ, չինացի, ամերիկացի ֆիզիկոսներն անգիր գիտեն՝ նրա այդ հրթիռների միջուկը ժամկետանց է, չի աշխատելու։ Այդ պատճառով է, որ քաղաքականությունը շանտաժի բնույթ է ստանում։ Իրենք իրենց եվրասիացի են հայտարարել, ասեմ՝ եվրասիացին իրենց ընկալմամբ՝ սլավոնա-թուրքական ձուլվածք է»,- հայտարարել է Շիրինյանը:

Ըստ քաղաքագետի՝ ՌԴ-ն, օբյեկտիվորեն իմանալով իր վիճակի բարդությունը, շտապում է նորից խոշորների կողքին տեղ զբաղեցնել. «Ուժը չի բավարարում, իդիոտի է գտել՝ ավանդական թուրքին, որի հետ ինքը եղել է հակադրության մեջ և համագործակցության մեջ։ Միայն հայի գիտակցության մեջ է, որ նրանք հավերժ թշնամի են։ Կա նաև նրանց փոքրիկ եղբայրը՝ Ադրբեջանը։ Այս երեքի բևեռացումը՝ որպես ուժի կենտրոնի, ՌԴ-ին որոշակի ուժ է տալիս իր արտաքին քաղաքական գեոստրատեգիական ծավալումների մեջ, և ահա ամերիկացիները սա վաղուց նկատել էին։ Բայդենի ժամանակ սա ցցուն դարձավ։ Այս ակնայուն գիշատիչին է գտել ՌԴ-ն, ինչպես Լենինը գտավ ոճրագործին՝ ցեղասպան պետությանը: Այստեղ հայկական խնդիրը վերադարձավ, որովհետև եթե կա ռուս-թուրքական համագործակցություն, ապա՝ Հայաստանի հաշվին»,- նշել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Եթե կա ռուս-թուրքական համագործակցություն, ապա՝ Հայաստանի հաշվին». Լևոն Շիրինյան
2790 | 0
Facebook