Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը կարտաքսի Սլովակիայի և Բալթյան երկրների 7 դիվանագետի

14:20, չորեքշաբթի, 28 ապրիլի, 2021 թ.
Ռուսաստանը կարտաքսի Սլովակիայի և Բալթյան երկրների 7 դիվանագետի

Լիտվայի դեսպանատան 2, Սլովակիայի՝ 3 աշխատակից, ինչպես նաև Լատվիայի և Էստոնիայի դիվանագիտական ներկայացուցչությունների մեկական աշխատակից 1 շաբաթվա ընթացքում պետք է լքեն Ռուսաստանը, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ը:

Մոսկվան այդ երկրների ներկայացուցիչներին վճռական բողոք է հայտնել։ Ավելի վաղ նրանք մի քանի ռուսաստանցիների «պերսոնա նոն գրատա» էին հայտարարել։
     Նմանատիպ միջոցներ են ձեռնարկել նաև Միացյալ Նահանգները, Բուլղարիան, Ուկրաինան, Լեհաստանն ու Ռումինիան։
     Մոսկվայի և Պրահայի հարաբերություններում լուրջ ճգնաժամ է նկատվում. կողմերը տասնյակ մարդկանց են արտաքսել այն բանից հետո, երբ Չեխիայի իշխանությունները Ռուսաստանին մեղադրել են 2014 թվականին Վրբետիցի զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունին մասնակցություն ունենալու մեջ:

4176 | 0
Facebook