Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2011 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրականացման, այդ թվում՝ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ աշխատանքային խմբերի գործունեության ընթացքի վերաբերյալ: Կողմերն անդրադարձել են նաև առաջիկա բարձր մակարդակի շփումներին։