Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ-ում տանը մենակ մնացած երեխաները հրդեհի զոհ են դարձել

23:40, երկուշաբթի, 26 ապրիլի, 2021 թ.
ՌԴ-ում տանը մենակ մնացած երեխաները հրդեհի զոհ են դարձել

ՌԴ Խակասիայի Հանրապետությունում բազմաբնակարան շենքում տեղի ունեցած խոշոր հրդեհին զոհ են գնացել 6-ամյա ու 7-ամյա աղջիկներ և 4-ամյա տղա: Դեպքը տեղի է ունեցել այսօր երեկոյան: Ըստ նախնական վարկածի, 30-ամյա մայրը տանը մենակ է թողել երեխաներին ու գնացել գործերով: Հրդեհը, հնարավոր է, եղել է երեխաների՝ կրակի հետ խաղալու հետևանքով: Նրանք չեն կարողացել դուրս գալ 2-րդ հարկի բնակարանից, քանի որ մուտքի դուռը փակ է եղել: Հարուցվել է քրեական գործ:

3868 | 0
Facebook