Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Спутник v»-ի առաջին խմբաքանակն ուղարկվել է Արցախ

21:12, երկուշաբթի, 26 ապրիլի, 2021 թ.
«Спутник v»-ի առաջին խմբաքանակն ուղարկվել է Արցախ

Մոսկվա-Երևան չվերթով ապրիլի 26-ին Երևան է ուղարկվել 7500 կրկնակի դեղաչափ ծավալով ռուսական «Спутник V» պատվաստանյութ՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող՝ Արցախի բնակչության պատվաստման համար»: Հումանիտար նախաձեռնությունը ՌԴ կառավարությանն է, որն իրականացվել է հայ-ռուսական միջազգային «Լազարևյան ակումբի» ֆինանսական աջակցությամբ։

Պետդումայի պատգամավոր, «Լազարևյան ակումբի» կոորդինացիոն խորհրդի ղեկավար Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ դեռ հունվար ամսին իր նախաձեռնությամբ Դուման քվեարկել է կառավարությանն ուղղված դիմումի օգտին, որով պատվաստանյութի օգնություն է առաջարկվել հատկացնել թեժ կետերում՝ այսպես կոչված չճանաչված հանրապետություններում՝ Դոնեցկին, Լուգանսկին․ Մերձդնեստրին և Արցախին։

3491 | 0
Facebook