Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է Ռուսաստանի ազգային նվագախումբը

15:52, ուրբաթ, 23 ապրիլի, 2021 թ.
Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է Ռուսաստանի ազգային նվագախումբը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ապրիլի 21-ին ղեկավարել է Ռուսաստանի ազգային նվագախումբը։ Համերգը կայացել է Մոսկվայի Չայկովսկու անվան համերգային դահլիճում։ Նվագախմբի հետ ելույթ է ունեցել ջութակահար Մարկ Բուշկովը։

Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորը Միխայիլ Պլետնյովն է։ Ռուսաստանի ազգային նվագախումբը ելույթ է ունենում ինչպես Ռուսաստանի‚ այնպես էլ աշխարհի լավագույն համերգասրահներում‚ համագործակցում է անվանի մենակատարների հետ։

1522 | 0
Facebook