Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Փաշինյանի կառավարման հետևանքով են Հայաստանի երեք թշնամիները եկել-հասել-նստել Սյունիքի դռանը». Նարինե Մկրտչյան

23:32, հինգշաբթի, 22 ապրիլի, 2021 թ.
«Փաշինյանի կառավարման հետևանքով են Հայաստանի երեք թշնամիները եկել-հասել-նստել Սյունիքի դռանը». Նարինե Մկրտչյան

Մամուլի ազգային ակումբի նախագահ, «Քաղաքական լիգայի» համակարգող Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իզուր են իշխանամերձ շրջանակները զայրանում և զարմանում սյունեցի ցուցարարների՝ կոպիտ և հայհոյախառն խոսքից: Նախ, Փաշինյանի կառավարման և ռազմական ծանր պարտության հետևանքով են Հայաստանի երեք թշնամիները եկել-հասել-նստել Սյունիքի դռանը: Երկրորդ. զայրանալ և զարմանալ պետք էր այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում նման մերժելի բառապաշար էր օգտագործում փողոցում ցույցեր անելիս, կառավարության նիստը վարելիս և ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս:
     Քամի սերմանողը փոթորիկ կհնձնի»:

3028 | 0
Facebook