Խնդրում ենք սպասել...

Համացանց

Կանադայի Ալբերտա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

14:12, շաբաթ, 17 ապրիլի, 2021 թ.
Կանադայի Ալբերտա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Կանադայի Ալբերտա նահանգի օրենսդիր մարմինը միաձայն ընդունել է բանաձև՝ ճանաչելով Հայոց Ցեղասպանությունը, և ապրիլ ամիսը ամրագրել որպես ցեղասպանությունների հիշատակման, դատապարտման և կանխարգելման ամիս։
     Բանաձևը կոչ է անում կառավարությանը մշակել ռազմավարություն ցեղասպանությունները կանխելու և դրանց պատճառները վերացնելու, Ալբերտայի ազգային և կրոնական համայնքների ներկայացուցիչների վրա ցեղասպանությունների ազդեցությունն ընդունելու, զոհերին հիշատակելու և աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների վերաբերյալ տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով։

3834 | 0
Facebook