Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Անհնար է, որ նա փաստեր ունենար Օնիկի դեմ ու դրանք չհրապարակեր ավելի վաղ»․ Կարինե Հարությունյան

23:56, հինգշաբթի, 15 ապրիլի, 2021 թ.
«Անհնար է, որ նա փաստեր ունենար Օնիկի դեմ ու դրանք չհրապարակեր ավելի վաղ»․ Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս էժանությունն ուղղակի խեղդում է: Հեղձուկ է օդում բարոյականության պակասից: Մարդ չգիտի՝ ո՞ր մի ցնորամտությանն արձագանքի, կամ արձագանքի՞ արդյոք:
     Երեկ Օնիկն ասել էր, չէ՞, որ փաստաթուղթ կեղծելը դժվար չէ: Նույնիսկ եթե չասեր, գիտենք, որ դժվար չէ: Եվ մինչ այս արդեն տեսել ու տեսնում ենք ամեն օր, որ ՆՓ-ն ունակ է ստորագույն արարքների՝ իր մորթը փրկելու համար:
     Աստվա՞ծ է Օնիկը: Ո՛չ: Նա էլ կարող է սխալվել կամ ինչ-որ ուժերի ցանցը ընկնել՝ ինչպես որևէ այլ մարդ՝ միամտաբար: Ու հենց սրա վրա էլ խաղում են ոմանք, այս ցինիկ իշխանության պահապանները՝ ասելով, թե Օնիկը ափսոս էր, սխալվեց և այլն: Սա ասվում է այն հաշվարկով, որ այդ մարդուց վատ բան չենք լսել, ուրեմն հնարավոր չէ նրա բարի անունն այդպես հեշտ կեղտոտել, եկեք ասենք՝ իր ազնվությունն օգտագործվեց:
     Օնիկը Աստված չէ, բայց Նիկոլն էլ չարից է. նա մանիպուլյատոր է, նա կեղտոտ խաղերի էժանագին ձեռնածու է: Եվ չի կարելի բացառել այն, որ հրապարակվածը կեղծիք է, որովհետեւ նման փաստ ունեցողը, այն էլ Նիկոլի նման խեղկատակը, անհնար է, որ ի սկզբանե դա չօգտագործեր: Նրա ողջ էներգիան և ժամանակն ուղղված են սեփական կաշին փրկելուն, և անհնար է, պարզապես անհնար է, որ նա փաստեր ունենար Օնիկի դեմ ու դրանք չհրապարակեր ավելի վաղ:
     Դառնամ նրա պահապաններին. դուք հեչ սրբություն չունե՞ք: Մի քիչ, էլի: Մի կաթիլ»:

2900 | 0
Facebook