ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Եթե իմ ժողովրդի վիճակը վատ ա, իմ երեխաների վիճակը չի կարա լավ լինի...: Ասում ա՝ Ծառուկյանն ասեց սով է լինելու, հիմա տեսնում եք՝ սով չի: Ա՛յ ձեր ցավը տանեմ, սովը ո՞նց ա լինում ...»
Ու այս խոսքերի հասցեատերը երեկ «ապացուցեց իր խոսքերի ճշմարտացիությունը»:
Այո՛, երեկ նա «թաղեց» իր կողմից «հորինած» քաղաքական ուժին և իր առջև փակեց քաղաքականության դարպասը, կարծում եմ՝ մեկընդմիշտ...
Այո՛, այս «անմեղ դասականը» միանգմայն ճիշտ էր նկատել, որ Հայաստանում ՍՈՎ է լինելու: Մենք ամեն օր զգում ենք այդ «սովը» (ես ինքս տեսնում եմ այդ սովը) այն դրսևորվում է ակնհայտ անբարոյականության և հոռի բարքերի, միմյանց վարկաբեկելու և հեղինակազրկելու, համաշխարհային մակարդակի քեֆ֊ուրախություններ կազմակերպելու մեջ:
Այո՛, հանուն ինչի պետք է անիմաստ զոհվեին Արցախում, երբ զոհվողներ կային, հանուն ինչի պետք է իրենց հետույքները «տեղաշարժեին» փափուկ բազմոցներից, երբ հազարավոր զինվորներ խոնավ անտառներում քնում էին թաց խոտերի վրա:
Ու այս «աննախադեպ սովի» պայմաններում համայն հայությունը առերեսվում է «նախադեպը չունեցող մի այնպիսի խնջույքի հետ», որն իր ճոխությամբ և շքեղությամբ որևէ աղերս չունի «հայ ժողովրդի իրական վիճակի հետ», իսկ այդ վիճակը սոսկալի վատ է բոլոր առումներով: Հազարավոր զոհված հերոսների հողը դեռ թաց է, հայուրավոր անհետ կորած և նահատակված զինվորների ճակատագրերն անորոշ ու անհայտ են ու այս ամենը դեռ չհաղթահարած մենք ականատեսն ենք լինում նախադեպը չունեցող լկտիությանը և չտեսությանը...
Հ.Գ. Ու այս աղքատ երկրում ինչ֊որ մի գեղցի հայ ժողովրդին ցույց տվեց, որ ինքը ոչ միայն չտես է, այլև համահունչ է իր մականունին...
Ու այդ տեսակ գեղցին այլևս իրավունք չունի խոսելու քաղաքական գործիչ լինելու մասին: Հեռանալուց իր հետևից թող լույսն անջատի ու թող բոլորիս, այդ թվում նաև իր զավակները բախտավոր ու երջանիկ լինեն...»: