Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մուրադովը ոչ թե անկարող եղավ, այլ ինչ-որ խոչընդոտ եղավ». Անդրանիկ Քոչարյան

12:56, ուրբաթ, 09 ապրիլի, 2021 թ.
«Մուրադովը ոչ թե անկարող եղավ, այլ ինչ-որ խոչընդոտ եղավ». Անդրանիկ Քոչարյան

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձավ երեկ Բաքվից Երևան վերադարձած դատարկ ինքնաթիռին:

«Շարունակելու ենք գերիներին վերադարձնելու տարբեր ձևերը: Տեսանելի ու անտեսանելի գործընթացներ կան. կինոներից չե՞ք տեսել. գնում են, բանակցում են. եկեղեցին էլ կարող է դեր խաղալ, Հանրապետության նախագահի կապերն էլ, բայց դրանք չերևացող գործընթացներ են: Երբ ասում ենք՝ խոսենք հակառակորդի հետ, նշանակում է խոսենք էնպես, որ հակառակորդն ինքը խաղացնելու հնարավորությունից զրկված լինի»,- հայտարարեց Քոչարյանը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանն իր մասնակցությունը փորձել է ներդնել խնդրի լուծման հարցում: Դրանով է պայմանավորված, որ գեներալ-լեյտենանտ Մուրադովը գնացել էր՝ գերիներին ուղեկցելու Հայաստան:

Լրագրողների հարցին, թե Մուրադովն անկարո՞ղ եղավ հարցը լուծելու, որ ձեռնունայն վերադարձավ, Քոչարյանը պատասխանեց. «Ախր էնպիսի կտրուկ բաներ եք ասում: Ոչ թե անկարող եղավ, այլ ինչ-որ խոչընդոտ եղավ, որի պատճառը դեռ չեմ կարող հնչեցնել: Ես ինտուիցիայով հասկանում եմ՝ ինչ ա կատարվում, բայց դա չեմ կարող հնչեցնել»:

5986 | 0
Facebook