Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Փաշինյանը Մարությանին առաջարկել է «լավով» հրաժարական տալ. «Հրապարակ»

09:20, հինգշաբթի, 08 ապրիլի, 2021 թ.
Փաշինյանը Մարությանին առաջարկել է «լավով» հրաժարական տալ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանն օրերս իր ամառանոց է հրավիրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, ում հետ վերջին շրջանում գրեթե չի շփվում։ Փաշինյանը Մարությանին առաջարկել է «լավով» հրաժարական տալ ու հեռանալ՝ բացատրելով, որ առաջիկա ընտրություններին իրեն օդ ու ջրի պես անհրաժեշտ են երևանյան ձայները, և ամեն ձայնի համար պետք է կենաց-մահու պայքար մղել։ Հասկացրել է, որ թիմն այլևս նրան չի ընդունում որպես յուրային, և ուզում են այդ առաքելությունը մեկ ուրիշի վրա դնել։ Սակայն Մարությանը մերժել է Փաշինյանին, միաժամանակ խոստացել է ընտրություններում պահպանել չեզոքություն։ Իսկ իրեն իմպիչմենտ անելու սպառնալիքին ի պատասխան, համարժեք սպառնացել է՝ ասելով, թե ընտրություններից առաջ այնպիսի հայտարարություններ կանի, որ ողջ վարչական ռեսուրսն էլ օգտագործեն, չեն կարողանա վերարտադրվել»:

Մանրամասները՝ թերթի համարում:

6973 | 0
Facebook