Խնդրում ենք սպասել...

Համացանց

#COVID_19 սպասարկող բուժկենտրոնի հիվանդասենյակի պատուհանից բուժառու է ցած նետվել

09:52, չորեքշաբթի, 07 ապրիլի, 2021 թ.
#COVID_19 սպասարկող բուժկենտրոնի հիվանդասենյակի պատուհանից բուժառու է ցած նետվել

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․

«Երևանում` COVID-19 սպասարկող բժշկական կենտոններից մեկում գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել: 72-ամյա պացիենտներից մեկը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած:

Տղամարդը ստացիոնարում բուժման ընթացքում հրաժարվել է բժշկական օգնությունից: Հոգեբանի հետ բազմաթիվ զրույցներից հետո վերջինս նույնպես չի փոխել իր կարծիքը և դարձյալ հրաժարվել է բուժումից: Լուսադեմին գտել
     են նրա դին:

Այժմ տեղում աշխատում է ոստիկանությունը հանգամանքները պարզելու համար»:

6035 | 0
Facebook