Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանում որոշ ժամանակով կդադարեցվի համար 26, 38 և 99 երթուղիների սպասարկումը

21:12, երեքշաբթի, 06 ապրիլի, 2021 թ.
Երևանում որոշ ժամանակով կդադարեցվի համար 26, 38 և 99 երթուղիների սպասարկումը

Երևանում ապրիլի 8-ին մինչև կեսօր կդադարեցվի ներհամայնքային 26, 38 և 99 երթուղիների սպասարկումը: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

«Նշված երթուղիների սպասարկումը կդադարեցվի նոր ավտոբուսների զննման համապատասխան գործընթացի նպատակով։ Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետարանն ավելի վաղ հայտարարել էր, որ մեկ-երկու շաբաթը մեկ հաճախականությամբ նոր շարժակազմով շահագործվող երթուղիներ են լինելու։ Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը մարտի 17-ին հայտնեց, որ ժամկետները փոքր-ինչ հետաձգվում են ավտոբուսների մատակարարի՝ ռուս-վրացական սահմանին ունեցած բարդությունների հետ կապված։

3544 | 0
Facebook