Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շրջակա միջավայրի նախարարության հերթական ապօրինի որոշումն Ամուլսարի ծրագրի վերաբերյալ

22:16, հինգշաբթի, 25 մարտի, 2021 թ.
Շրջակա միջավայրի նախարարության հերթական ապօրինի որոշումն Ամուլսարի ծրագրի վերաբերյալ

«Լիդիան Արմենիան» իր մտահոգությունն է հայտնում Ամուլսարի ծրագրի վերաբերյալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից հերթական բացարձակ անօրինական որոշման առնչությամբ:

Հարկ ենք համարում նշել, որ նախքան Արփա գետից 41,3 լ/վ տեխնիկական ջրօգտագործման թույլտվության հայտ ներկայացնելը ընկերության և նախարարաթյան աշխատակիցների մասնակցությամբ տեղի են ունեցել աշխատանքային մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են ինչպես հավանական ջրառի կետին, այնպես էլ այդ կետում առկա ջրաքանակին վերաբերող հարցեր: Այնուհետև տեղի է ունեցել ընկերության և նախարարության աշխատակիցներից կազմված խմբի այց հավանական ջրառի կետի տեղամաս համոզվելու, որ այդ տեղամասում առկա է անհրաժեշտ ջրապահանջը (առկա են արձանագրություններ):

2020թ. դեկտեմբերի 11-ին «Լիդիան Արմենիան», հիմք ընդունելով նախարարության հետ քննարկումների արդյունքները, ներկայացրել է հայտը ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն: Նախարարության կողմից հայտի վերաբերյալ «Լիդիան Արմենիային» ներկայացված դիտողություններին ընկերությունը տվել է սպառիչ պատասխաններ, որոնք ամբողջովին ընդունվել են նախարարության կողմից: Ընդ որում, ներկայացված դիտողություններում բացակայել է այն հիմքը, որի հիման վրա հայտը մարտի 22-ին մերժվել է: Այսինքն, առնվազն խախտվել է մերժման այդ հիմքի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու (լսված լինելու) ընկերության իրավունքը: Բացի այդ, մերժման հրամանը ակնհայտ անհիմն է նաև բովանդակային առումով:
     Հայտնում ենք, որ «Լիդիան Արմենիան» օրենքով թույլատրելի բոլոր միջոցներով բողոքարկելու է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի հրամանը:

Հիշեցնենք նաև, որ ընկերությունը ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող ևս երեք հայց ունի ներկայացրած նախարարության դեմ ջրօգտագործման թույլտվության նախորդ հայտերի ապօրինի մերժումների հետ կապված:

«Լիդիան Արմենիան» նախարարության այս գործողությունները համարում է վերջին երեք տարիների ընթացքում ընկերության նկատմամբ իրականացվող անօրինականությունների ևս մեկ դրսևորում

4585 | 0
Facebook