Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Որևիցե նշանակում ռեկտորի՝ չկա»․ Վահրամ Դումանյան

14:51, երկուշաբթի, 22 մարտի, 2021 թ.
«Որևիցե նշանակում ռեկտորի՝ չկա»․ Վահրամ Դումանյան

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնում Արմեն Աշոտյանի սանիկն ընտրվեց, ասաց․ «Ռեկտոր չի նշանակվել Պոլիտեխնիկում և վերջ․․․ դեռևս»։

Ճշտող հարցին՝ աշխատակազմի նախկին ղեկավարը չի՞ ընտրվել ռեկտորի պաշտոնում, պատասխանեց․ «Որևիցե նշանակում ռեկտորի՝ չկա։ Եղել է գործընթաց։ Ինձ ասացին՝ մենք ստացել ենք փաստաթղթեր խորհրդի նախագահի կողմից, որոնք պետք է ուսումնասիրվեն և սահմանված կարգով որոշում կայացվեն։ Ամեն ինչ թափանցիկ կլինի, կտեղեկանաք»։

Հարցին՝ հնարավոր է չնշանակվի՞, նախարարն ասաց, որ չի կարող գուշակել:

Վ․ Դումանյանը չցանկացած խոսել կոնկրետ այն խնդիրների մասին, որոնք կարող են Գոռ Վարդանյանի՝ Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնում չնշանակվելու պատճառ դառնալ:

2795 | 0
Facebook