Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Եգիպտոսում հայտնաբերվել են քրիստոնեական վանական համալիրների ավերակներ

15:10, կիրակի, 14 մարտի, 2021 թ.
Եգիպտոսում հայտնաբերվել են քրիստոնեական վանական համալիրների ավերակներ

Ֆրանսիացի և նորվեգացի հնագետները հայտնաբերել են Եգիպտոսի Արևմտյան անապատում հին քրիստոնեական ավերակներ, որոնք վկայում են տարածաշրջանում հինգերորդ դարում վանականների կյանքի մասին, գրում է «Ինտերֆաքս»-ը:

Համալիրը կազմված է վեց հատվածներից, որոնցում կան երեք եկեղեցիների և վանական համալիրների ավերակներ: Դրանց պատերին կան գրաֆիտիներ և ղպտիական ենթատեքստով խորհրդանիշներ:

Առաքելության ղեկավար Բիկտոր Գիքան ասել է, որ 2020 թվականին հայտնաբերվել է 19 շինություն և եկեղեցի, որոնք կառուցված են եղել ժայռի մեջ:

Եկեղեցում պատերը զարդարված են եղել կրոնական գրություններով և աստվածաշնչյան հատվածներով հուներենով, որոնք բացահայտում են տարածաշրջանում վանական կյանքի էությունը, ասել է Գիքան:

Տեղանքը գտնվում է Կահիրեից հարավ-արևմուտքում, եղել է բնակեցված 4-8-րդ դարերում:

10262 | 0
Facebook